22.09.2017 15:36

Տաջիկական հուզումներ Մոսկվայում

Տաջիկական հուզումներ Մոսկվայում

Մոկկվայի Լյուբլինո շրջանում տաջիկական համայնքի զանգվածային հուզումներ են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Մոսկվա» առևտրի կենտրոնի պահապանները դաժան ծեծի են ենթարկել տաջիկ միգրանտի:

«Տաջիկ աշխատանքային միգրանտներ» հասարակական կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին առևտրի համալիրում որպես բեռնակիր աշխատող 27-ամյա Նավրուզ Զակիևը  ուշաթափության աստիճան դաժան ծեծի է ենթարկվել պահապանների կողմից՝ տեղափոխած բեռան համար նրանց ժամանակին «տուրքը» չվճարելու պատճառով: ԶԼՄ-ների տվյալներով ապօրինի այդ շորթումների ամենօրյա գումարը, որ պահապանները գանձում են բեռնակիրներից, կազմում է յուրաքնաչյուրից 700 ռուբլի:

Նավրուզին ծեծի ենթարկելու և նրա մահվան մասին լուրերը (վերջինս չի հաստատվել) ստացվելուց հետո Մոսկվայի տաջիկական համայնքի տասնյակ անդամներ հավաքվել են առևտրի կենտրոնի մոտ: Քիչ անց նրանց և համալիրի պահապանների միջև բախումներ են սկսվել: Անկարգությունները կարողացել են դադարեցնել ոստիկանները, ձերբակալվել է ավելի քան 90 մարդ: ԱՊՀ միգրանտների ֆեդերացիան հայտնել է 250 հոգու ձերբակալության մասին:

Փոխանցում է euronews-ը: