22.09.2017 17:39

Վենեսուելայի նախագահը անվտանգության նկատառումներով ներկա չի եղել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում

Վենեսուելայի նախագահը անվտանգության նկատառումներով ներկա չի եղել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի հայտարարել է, որ չի մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջան՝ անհանգստանալով իր անվտանգության համար, քանի որ իրեն հայտնել են նախապատրաստվող հարձակման մասին:

«Այս տարի ես որոշեցի չմեկնել ՄԱԿ անվտանգության նկատառումներով, քանի որ տեղեկություն ունեի  ԱՄՆ-ում իշխանություն ունեցող ծայրահեղական շրջանակների կողմից հնարավոր հարձակման մասին,- ասել է նա՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ապա հավելել է: -Պետք է զգույշ լինել»:

Օգոստոսին Մադուրոն ասում էր, որ պատրաստվում է մեկնել ՄԱԿ-ի ԳԱ և կուզենար հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: