23.09.2017 09:00

ՖԻՖԱ-ի «Տարվա մարզիչ» մրցանակի երեք թեկնածուները

ՖԻՖԱ-ի «Տարվա մարզիչ» մրցանակի երեք թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Տարվա մարզիչ» մրցանակի հավակնորդների վերջնական եռյակը:

Լավագույնը ճանաչվելուն հավակնում են.

Անտոնիո ԿոնտեՉելսի»)

Զինեդին ԶիդանՌեալ Մադրիդ»)

Մասիմիլիանո ԱլեգրիՅուվենտուս»)

Երեք մասնագետներն էլ իրենց թիմերի հետ հաղթել են ազգային առաջնությունները: Զիդանը «սերուցքայինների» հետ լավագույնն է դարձել նաև Չեմպիոնների լիգայում: Ալեգրին «ծեր սինյորայի» ղեկին հասել է այդ մրցաշարի եզրափակիչ:

2016 թվականին լավագույն մարզիչ էր ճանաչվել Կլաուդիո Ռանյերին: