23.09.2017 10:30

Կլոպ․ Այնպիսի տպավորություն է, ասես Անգլիայի վատագույն թիմն ենք

Կլոպ․ Այնպիսի տպավորություն է, ասես Անգլիայի վատագույն թիմն ենք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ լրատվամիջոցները չափազանցված են ներկայացնում իր թիմի խնդիրները։ Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրից հետո «կարմիրներն» ունեն 8 միավոր և զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը։

-Այնպիսի տպավորություն է, ասես մենք 0 միավոր ունենք և առաջնության վատագույն թիմն ենք։ Այո, նման տպավորություն է ստեղծվում ձեր խոսքերից։ Իհարկե, մենք խնդիրներ ունենք, քանի որ 15 միավորի փոխարեն ունենք 8 միավոր։ Աշխատելու տեղ կա, սակայն եթե այս խնդիրներով հանդերձ 15 միավոր ունենայինք, իրավիճակն այլ ձև կընկալվեր։ Երբեմն մենք չենք կարողանում դժվարություններին ճիշտ արձագանքել, բայց նման դեպքերն անխուսափելի են,- Կլոպի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։