23.09.2017 10:45

Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս

Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այսօր ֆուտբոլիստը բուժզննում է անցել: Արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը ձախ ազդրի 2-րդ աստիճանի մկանային պատռվածք է ստացել:

Սպասվում է, որ մեկ ամսվա ընթացքում Մարսելոյին կփոխարինի Նաչո Ֆերնանդեսը:

Հիշեցնենք, որ վերջինս Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի` «Բետիսի» հետ հանդիպման վերջնամասում փոխարինվել էր ցավերի պատճառով: