23.09.2017 20:26

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթր Յունայթեդ»՝ 0:1. «կարմիր սատանաները»նվազագույն հաշվով հաղթեցին (տեսանյութ)

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթր Յունայթեդ»՝ 0:1.  «կարմիր սատանաները»նվազագույն հաշվով հաղթեցին (տեսանյութ)

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում առաջատարներից «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմփթոնի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց Ռոմելու Լուկակուի՝ 20-րդ րոպեին խփած գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 75-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Քրիս Սմոլինգին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և շարունակում է «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսել առաջին հորիզոնականը։ «Սաութհեմփթոնը» մնաց 8 միավորով՝ 11-րդ տեղում։ 

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։1
Գոլը՝ Լուկակու 20՛