23.09.2017 20:45

«Ալավես»-«Ռեալ»` 1։2. Սեբալյոսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

«Ալավես»-«Ռեալ»` 1։2.  Սեբալյոսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց հետնապահներից «Ալավեսին»։ Վիտորիայի «Մենդիսորոսա» մարզադաշտում կայացած խաղում «սերուցքայինները» 2։1 հաշվով հաղթանակ տոնեցին։

10-րդ րոպեին հաշիվը բացեց «Ռեալի» նորեկ Դանիել Սեբալյոսը։ 40-րդ րոպեին դաշտի տերերի արագ գրոհը գոլով եզրափակեց Մանու Գարսիան, իսկ 3 րոպե անց Սեբալյոսը դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս 4-րդ հորիզոնականը, իսկ «Ալավեսը» դեռ միավոր չի վաստակել։ 

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ»՝ 1։2
Գոլերը՝ Մանու 40՛ - Սեբալյոս 10՛, 40՛