24.09.2017 09:15

«Ռեալ»-ը Լա Լիգայի նոր ռեկորդ է սահմանել

«Ռեալ»-ը Լա Լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալ»-ը Լա Լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ալավես»-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) «սերուցքայիններ»-ի համար 33-րդ անընդմեջ հաղթանակն էր դրսում, ինչը ռեկորդ է:

Վերջին անգամ Զիդանի թիմը գոլ չի խփել Լա Լիգայի 2015/16 մրցաշրջանում, երբ մադրիդցիները դեկտեմբերի 13-ին Վիլյառեալում 0:1 հաշվով պարտվեցին տեղի համանուն թիմին: