24.09.2017 09:30

Մոուրինյո. Կարող էինք 3 կամ 4 գոլ խփել

Մոուրինյո. Կարող էինք 3 կամ 4 գոլ խփել

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

- Բարդ խաղ էր: «Սաութհեմփթոն»-ը փորձեց սուր գրոհներ կազմակերպել: Լուկակուի կատարած աշխատանքը մեզ համար շատ կարևոր է: Ուրախ եմ, որ այսօր հաղթեցինք:  Կարող էինք 3 կամ 4 գոլ խփել, բայց կարևորը 3 միավորն է,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «կարմիր սատանաներ»-ը 16 միավորով առաջին հորիզոնականը կիսում են «Ման. Սիթի»-ի հետ: