24.09.2017 09:45

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը եզրափակչի առաջին դասական պարտիայում ոչ-ոքի խաղաց

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը եզրափակչի առաջին դասական պարտիայում ոչ-ոքի խաղաց

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակչում մրցում են Լևոն Արոնյանն ու չինացի Դինգ Լիրենը:

Առաջին դասական պարտիան 35-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը խաղում էր սպիտակներով: Առաջիկա 3 օրերին շախմատիստները ևս 3 դասական պարտիա կանցկացնեն:  

Եթե դասական պարտիաներում հաղթողը չորոշվի, ապա գրոսմայստերները չեմպիոնին կորոշեն թայ-բրեյքում: