24.09.2017 10:15

Ռումենիգեն առաջարկել է Եվրոպայում տրանսֆերային պատուհանը հուլիսի 31-ին փակել

Ռումենիգեն առաջարկել է Եվրոպայում տրանսֆերային պատուհանը հուլիսի 31-ին փակել

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ եվրոպական առաջնությունները պետք է համաձայնության գան՝ ամառային տրանսֆերային պատուհանը միաժամանակ փակելու վերաբերյալ: 

«Պետք է ամբողջ Եվրոպայով ընդհանուր որոշման գանք՝ անկախ առանձին լիգաներում մրցաշրջանի մեկնարկից: 

Հուլիսի 31-ին տրանսֆերային պատուհանի կոլեկտիվ փակումը ֆուտբոլին կվերադարձնի ռացիոնալությունը: 

Դա օգտակար կլիներ, քանի որ ակումբները, մենեջերները և երկրպագուները կիմանային, թե իրենց թիմն ինչ կազմով կանցկացնի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը», - Ռումենիգեի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն: