24.09.2017 10:30

Կոուտինյոն «Բարսելոնա»-ում 5 տարվա ընթացքում կարող էր ավելի քան 100 միլիոն եվրո վաստակել

Կոուտինյոն «Բարսելոնա»-ում 5 տարվա ընթացքում կարող էր ավելի քան 100 միլիոն եվրո վաստակել

Football Leaks կայքը, որը մասնագիտացած է փակ տեղեկատվության հրապարակմամբ, հաղորդել է «Բարսելոնա»-ի և կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի միջև պայմանագրի դետալները, որը կողմերը համաձայնեցրել են «Լիվերպուլ»-ից գաղտնի: 

Բրազիլացին կատալոնական ակումբում հինգ տարվա ընթացքում պետք է 115 միլիոն եվրո վաստակեր: Բացի այդ, նրա գործակալը 10 մլն. եվրո կստանար, եթե տրանսֆերը «Բարսելոնա»-ի համար 100 միլիոն եվրոյից պակաս արժենար:  

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն արդյունքում հրաժարվել էր ցանկացած բանակցություններից, իսկ Կոուտինյոն մնացել էր Անգլիայում: