24.09.2017 11:50

Նեյմարն օրական 100 հազար եվրո է վաստակում ՊՍԺ-ում

Նեյմարն օրական 100 հազար եվրո է վաստակում ՊՍԺ-ում

Հայտնի են դարձել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագրի ֆինասական մանրամասները: 

25-ամյա ֆուտբոլիստի օրական աշխատավարձը կազմում է 100 հազար եվրո: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը` հղում կատարելով Football Leaks-ին: 

ՊՍԺ-ն այս ամռանը «Բարսելոնայից» ձեռք բերեց Նեյմարի տրանսֆերը` ֆուտբոլիստի համար վճարելով ռեկորդային 222 միլիոն եվրո: