24.09.2017 09:00

«Բարսելոնան» հերթական հաղթանակը տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնան» հերթական հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Բարսելոնան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Իսպանիայի 2017-2018թթ․ առաջնությունում։

6-րդ տուրում Էրնեստո Վալվերդեի թիմը հյուրընկալվեց առաջնության նորեկ «Ժիրոնային» և առավելության հասավ 3։0 հաշվով։ Հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրանսիսկո Ադայը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, արձանագրվեց ևս մեկ ինքնագոլ․ այս անգամ սեփական դարպասը գրավեց Գորկա Իրայսոսը։ Վերջնական հաշիվը 69-րդ րոպեին ձևակերպեց Լուիս Սուարեսը։

Այժմ «Բարսելոնան» 18 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին» գերազանցում է 4 միավորով։ «Ժիրոնան» մնաց 5 միավորով 15-րդ տեղում։ 

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 0։3
Գոլերը՝ Ադայ 17՛/ինքնագոլ, Իրայսոս 48՛/ինքնագոլ, Սուարես 69՛