25.09.2017 09:00

Աշխարհի գավաթ. եզրափակչի երկրորդ պարտիայում Արոնյանն ու Լիրենը կրկին ոչ-ոքի խաղացին

Աշխարհի գավաթ. եզրափակչի երկրորդ պարտիայում Արոնյանն ու Լիրենը կրկին ոչ-ոքի խաղացին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայության երկրորդ պարտիան:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Դին Լիրենի հետ այսօր խաղում էր սևերով, չնայած որ պարտիայի միջնամասից սկսած հայ շախմատիստը դիրքային, այնուհետև նաև որակական առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Սակայն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց կոտրել չինացի շախմատիստի դիմադրությունը: Պարտիայի 75-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին պարտիայում կողմերը խաղում էին հակառակ գույներով, սակայն կրկին չէին կարողացել պարզել հաղթողին: