25.09.2017 09:16

«Լացիո»-ի կիսապաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Լացիո»-ի կիսապաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին հաղորդում է Sunday Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբ խաղացողին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին կարծում է, որ Միլինկովիչ-Սավիչը կարող է հիանալի համագործակցել իր հայրենակից Նեմանյա Մատիչի հետ:

Հաղորդվում է, որ մանչեսթերյան գրանդի սկաուտները «Ջենոա»-ի դեմ խաղում հետևել են 22-ամյա ֆուտբոլիստի խաղին:

Նշվում է, որ «ՄՅՈւ»-ն պատրաստ է Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց հռոմեական ակումբին վճարել 75 մլն ֆունտ ստերլինգ: