25.09.2017 09:45

Լևերի Գավաթ. Ֆեդերերը և Նադալը հաղթանակներ են տարել

Լևերի Գավաթ. Ֆեդերերը և Նադալը հաղթանակներ են տարել

Պրահայում ընթանում է ավստրալացի լեգենդար թենիսիստ Ռոդ Լևերի պատվին ընթացող ցուցադրական մրցաշարը, որում մրցում են Աշխարհի և Եվրոպայի թիմերը:

Եվրոպայի թիմի կազմում հանդես եկող աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:3, 3:6, 11:9 հաշվով հաղթել է ամերիկացի Ջեկ Սոկին, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ուժեղ էր Սեմ Կուերիից՝ 6:4, 6:2, չեխ Թոմաշ Բերդիխը պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին:

Զուգախաղում Ռոջեր Ֆեդերեր/Ռաֆայել Նադալ զույգը հաղթել է Սեմ Կուերի/Ջեկ Սոկ զույգին՝ 6:4, 1:6, 10:5 հաշվով: