25.09.2017 10:02

Հանս-Յոահիմ Վացկե. «Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտողներին պետք է միավորներով պատժել»

Հանս-Յոահիմ Վացկե. «Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտողներին պետք է միավորներով պատժել»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն կարծում է, որ ՈւԵՖԱ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի ու ֆինանսական փեյր-փլեյի կանոնները խախտողներին պատժի նրանցից միավորներ հանելով:

Վացկեի կարծիքով, հնարավոր ֆինանսական պատժամիջոցները ոչինչ չեն նշանակում «ՊՍԺ»-ի քաթարցի սեփականատերերի համար:

  • Չգիտեմ, ինչպես է ՈւԵՖԱ-ն խանգարելու ծախսերի աճին, բայց դա ՈւԵՖԱ-ի աշխատանքն և նրանք կարող էին հարցը լուծելու համար որակավորված մասնագետներ նշանակել: Այն ինչ նրանք պետք է անեն, դա ֆինանսական պատիժ կիրառելն է: «ՊՍԺ»-ին պատժել այդպես ամենամեծ հիմարությունն է: Նրանք այդ ամենի վրա ծիխաղում են Քաթարում: Միավորներ հանեք: Այդ դեպքում ամեն ինչ այլ կերպ կլինի, բայց դա ՈւԵՖԱ-ի գործն է,- հայտարարել է Վացկեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ քննություն է սկսել և փորձում է պարզել արդյոք «ՊՍԺ»-ն չի խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Հիշեցնենք նաև, որ ֆրանսիական ակումբն ամռանը 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ձեռք էր բերել Նեյմարի, իսկ 180 միլիոն եվրոյով «Մոնակոյից»Մբապեի տրանսֆերները: Արդյունքում «Բարսելոնան» կարողացավ 112 միլիոնով ձեռք բերել «Բորուսիայի» խաղացող Ուսման Դեմբելեին: Վերջինիս տրանսֆերի արժեքը կարող է աճել ևս 40 միլիոնով՝ շնորհիվ հավելավճարների, որոնք դորտմունդյան ակումբը կստանա խաղացողի պայմանագրում առկա կետերի համաձայն: