25.09.2017 11:27

Դորտմունդի «Բորուսիա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Բորուսիա Մ.»-ի դեմ խաղում տոնած հաղթանակից հետո ակումբային նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Чемпионат-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում «իշամեղուներ»-ը Բունդեսլիգայի մեկնարկային 6 խաղում խփել են 19 գոլ և բաց թողել ընդամենը մեկը: Գերմանական ակումբը իր ողջ պատմության մեջ նման հաջող մեկնարկ չէր ունեցել:

Հարկ է նշել, որ 6 տուրից հետո «Բորուսիա Դ.»-ն վաստակած 16 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: