25.09.2017 11:34

Մերկելը մնում է չորրորդ ժամկետով, ազգայնականներն անցնում են բունդեսթագ

Մերկելը մնում է չորրորդ ժամկետով, ազգայնականներն անցնում են բունդեսթագ

ԳԴՀ գործող կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով բունդեսթագի ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ պատրաստ է ձևավորել Գերմանիայի նոր կառավարությունը:

«Մենք շատ ուժեղ կուսակցություն ենք, և մեր խնդիրն է՝ ձևավորել նոր կառավարություն: Իհարկե, մենք ավելի լավ արդյունք էինք ակնկալում»,- ասել է նա:

Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միությունն ընտրություններում ստացել է ձայների 32,9 %-ը, ինչը 1949 թ. ի վեր ամենավատ արդյունքն է: Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկարատական կուսակցությունն ստացել է 20,8 %: Շուլցն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի կոալիցիային խորհրդարանում և մտադիր է անցնել ընդդիմության շարքերը:

Առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը, որը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման, եվրոյից հրաժարվելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու օգտին: Նա հավաքել է 13 % , ընդ որում՝ Գերմանիայի արևելքում՝ նախկին ԳԴՀ-ում, այդ կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 23 %-ը: ԱԳհ-ի ղեկավարներից մեկը՝ Ֆրաուկե Պետրին, Twitter-ում գրել է, որ Գերմանիայում «իսկական քաղաքական երկրաշարժ» է տեղի ունեցել:

Փոխանցում է BBC-ն: