25.09.2017 13:25

ԼՂՀ ամենաերկարամյա նախարարը լքել է պաշտոնը

ԼՂՀ ամենաերկարամյա նախարարը լքել է պաշտոնը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նոր ձեւավորված կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Դրանցից ամենաուշագրավը, թերեւս, ֆինանսների նախարարի փոփոխությունն է: Նոր կառավարությունը լքել է ԼՂՀ ամենաերկարամյա նախարարը՝ Սպարտակ Թեւոսյանը, եւ այդ պաշտոնում նշանակվել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Սպարտակ Թեւոսյանը պարբերաբար նշանակվում էր ֆինանսների նախարար՝ սկսած 1992 թվականից. 25 տարի շարունակ: