Սահակաշվիլին խոստացել է «քշել» ուկրաինացի բոլոր նախարարներին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին մարզպետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «քշելու է» ուկրաինացի բոլոր նախարարներին:
Հոկտեմբերի 17-ին Կիևում մի քանի հանրահավաք է նախատեսված, որոնցում Սահակաշվիլին մտադիր է պահանջներ ներկայացնել իշխանությանը:
«Մենք հոկտեմբերի 17-ին կվերադառնանք այստեղ, և Ուկրաինայի ժողովուրդը նրանց (նախարարներին) կքշի այստեղից»,- հայտարարել է Սահակաշվիլին Կիևում կայացած հանրահավաքում: Նա հավելել է, որ համախոհների փնտրելու համար երկուշաբթի այցելելու է Լվով:
Փոխանցում է ria.ru-ն: