25.09.2017 15:37

Թուրքիան խոստացել է չպատերազմել Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի պատճառով

Թուրքիան խոստացել է չպատերազմել Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի պատճառով

Թուրքիան մտադիր չէ պատերազմել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի պատճառով, սակայն քայլեր կձեռնարկի իր ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

Նախօրեին Իրանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Իրաքյան Քուրդիստանի սահմանի մոտ, բացի այդ՝ Իրանը փակել է իր երկինքը ինքնավարության հետ ավիահաղորդակցության համար:

Պաշտոնական Բաղդադը արտասահմանյան տերություններից պահանջել է իր հսկողությանը հանձնել Իրաքյան Քուրդիստանի բոլոր սահմանային անցումները և բոլոր նավթային գործարքները կատարել բացառապես Բաղդադի հետ:

«Մենք պատերազմի մեջ չենք մտնում, թող մեր քաղաքացիները չանհանգստանան, բայց մենք կապաշտպանենք մեր ազգային անվտանգությունը»,- ասել է Յիլդիրիմը լրագրողներին:

Փոխանցում է ria.ru-ն: