26.09.2017 16:46

Խադիջա Իսմայլովան «այլընտրանքային Նոբելյան մրցանակ» է ստացել

Խադիջա Իսմայլովան «այլընտրանքային Նոբելյան մրցանակ» է ստացել

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային, որն իր երկրում մարդու իրավունքի խախտումների եւ կոռուպցիայի մասին նյութերի շարքի հեղինակ է, Right Livelihood Award Foundation շվեդական հիմնադրամը «ճիշտ կենսակերպի» մրցանակ է շնորհել, տեղեկացնում է DW-ն: Այդ մրցանակը հաճախ անվանում են նաեւ այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Իսմայլովան պարգեւատրվել է բարձրագույն պետական մակարդակում կոռուպցիան հայտնաբերելու հարցում արիություն ցուցաբերելու համար:

2014-ի դեկտեմբերին լրագրողը ձերբակալվել է, նրան բանտարկել էին Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածներով, այդ թվում` ապօրինի ձեռնարկատիրության համար:Ավելի ուշ Իսմայլովան դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման, բայց որոշ կազմակերպությունների սկսած արշավից հետո ազատ է արձակվել 2016-ի մայիսին: