26.09.2017 17:21

Ադրբեջանական ATV-ի ղեկավարին հեռացրել են «հակապետական» քարոզչության համար

Ադրբեջանական ATV-ի ղեկավարին հեռացրել են «հակապետական» քարոզչության համար

Ադրբեջանական ATV հեռուստաըննկերության սեփականատերը հեռացրել է ԶԼՄ-ի ղեկավար Վուղար Ղարադաղլիին` «հակապետական քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ:

Հեռուստաընկերության հաղորդավար Թուրան Իբրահիմովն իր հաղորդումներից մեկում քննադատության է ենթարկել Բաքվի քաղաքապետին`«26» անունով սրճարանը փակելու որոշման համար («26» անունը ակնարկում է Բաքվի 26 կոմիսարների կառավարությունը 1918-19 թթ, որի ղեկավարը Ստեփան Շահումյանն էր – խմբ.): «Հակակառավարական» որակված այս ելույթից հետո երկրի ղեկավարությունը Ղարադաղլիին հորդորել է հրաժարվել Իբրահիմովի ծառայություններից, սակայն ՀԸ ղեկավարը պահել է նրան եւ որպես հետեւանք ինքն է պաշտոնանկ արվել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնանկության պատճառ է դարձել նաեւ հեռուստաալիքով Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի, մեջլիսի պատգամավորների եւ այլ պաշտոնյաների դեմ քննադատությունը:

Ղարադաղլիից բացի, հեռացվել է նաեւ Թուրան Իբրահիմովը, իսկ նրա հաղորդումը փակվել է: