27.09.2017 17:16

Լեւոն Արոնյանը` աշխարհի գավաթակիր

Լեւոն Արոնյանը` աշխարհի գավաթակիր

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայությունում գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց չինացի Դին Լիրենին` նվաճելով աշխարհի գավաթը:

Թբիլիսիում ընթացող մրցաշարում 4 դասական պարտիաներից հետո հաղթողին չորոշելուց հետո գրոսմայստերներն այսօր արագ շախմատի երկու պարտիա անցկացրեցին: Արոնյանը նախ` սպիտակներով, ապա սեւերով հաղթեց մրցակցին (երկրորդում` 33-րդ քայլում)` նվաճելով աշխարհի գավաթը:

Լեւոն Արոնյանն աշխարհի գավաթը նվաճում է երկրորդ անգամ: Առաջին անգամ 2005-ին նա ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկում էր, որտեղ նա եզրափակիչում հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին: 

Արոնյանն այս մրցաշարում նվաճել  նաեւ հաջորդ տարի կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդի կարգավիճակը: