10.01.2013 20:56

Բակո Սահակյանը մի խումբ ազատամարտիկների պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Բակո Սահակյանը մի խումբ ազատամարտիկների պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած
անձնական խիզախության համար եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: