28.09.2017 11:59

Այսօր տեղի կունենա ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի առցանց ասուլիսը

Այսօր տեղի կունենա ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի առցանց ասուլիսը

Այսօր, ժամը 15:00-ին տեղի կունենա ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը հեռարձակվելու է ԱՀ կառավարության ֆեյսբուքյան էջով: Այդ մասին տեղեկացնում է Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, հարցեր ենք հավաքագրելու նաև առցանց տարբերակով:

«Ուստի, լրագրողներից ովքեր ցանկանում են առցանց հարց հնչեցնել, պետք է դրանք գրեն ուղիղ հեռարձակման վերաբերյալ գրառման ներքո՝ մեկնաբանության տեսքով»,- փոխանցում է Արտակ Բեգլարյանը: