28.09.2017 13:59

Ծեծկռտուք Ուգանդայի խորհրդարանում

Ծեծկռտուք Ուգանդայի խորհրդարանում

Ուգանդայի խորհրդարանում այն օրինագծի քննարկումը, որը թույլ է տալիս երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը, վերաճել է ծեծկռտուքի:

Ուգանդայի 73-ամյա նախագահ Յովերի Մուսևենին իշխանության ղեկին է 1986 թվականից: Սահմանադրության գործող դրույթի համաձայն՝ Ուգանդայի նախագահի տարիքը չպետք է անցնի  75-ից: Իսկ դա նշանակում է, որ գործող նախագահը չի կարող առաջադրվել 2021 թ. ընտրություններում:

Սահմանադրության այդ հոդվածը փոխելու վերաբերյալ խորհրդարան օրինագիծ բերելուց հետո ընդդիմադիրների նյարդերը տեղի են տվել:

Օրինագիծը, այնուամենայնիվ, ընդունվել է, երբ ընդդիմությունը, ի նշան բողոքի՝ լքել է նիստերի դահլիճը:

Փոխանցում է euronews-ը: