28.09.2017 14:37

Ծիսական սպանություններ Ուգանդայում. անձրևի դիմաց՝ երեխաների են զոհ մատուցում

Ծիսական սպանություններ Ուգանդայում. անձրևի դիմաց՝ երեխաների են զոհ մատուցում

Ուգանդայում մոգերն ու կախարդները երեխաների են զոհում, որպեսզի անձրև գա և փրկի երկիրը երաշտից, գրում է Religion news service-ը:

Աֆրիկյան այդ երկրում կես դար է՝ նման երաշտ չէր եղել, ավելի քան մեկուկես միլիոն մարդու սովահարություն է սպասվում: Շատ տեղացիներ հավատում են, որ հոգիներն իրենց հետ անձրև կբերեն:

Միայն սեպտեմբեր ամսին իրավապահ մարմինները ձերբակալել են ծիսական սպանություն կատարող 44 կասկածյալի: Նրանցից մեկն արդեն խոստովանել է նման հանցագործության ութ դրվագ:

2015 թ. հայտնաբերվել էին յոթ մանկան և վեց մեծահասակի մասունքներ, 2016 թ.՝ յոթ երեխայի և երկու մեծահասակի: Զոհերի մոտ բացակայում էին ականջները, ատամները, շուրթերը և սեռական օրգանները:

Ոստիկանությունն այն կարծիքի է, որ իրականում ծիսական սպանությունների թիվը շատ ավելի մեծ է, պարզապես ոչ բոլոր դիակներն են հայտնաբերվել:

Փոխանցում է ria.ru-ն: