28.09.2017 16:51

Ռուսաստանի ԿԳ նախարար. Օտար լեզուներից ցանկալի է անգլերեն իմանալ

Ռուսաստանի ԿԳ նախարար. Օտար լեզուներից ցանկալի է անգլերեն իմանալ

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան հայտարարել է, որ իր երկրի դպրոցներում հնարավոր չէ երկու օտար լեզու ուսումնասիրել:  «Ռաշա Թըդեյին» տված հարցազրույցում Վասիլեւան ասել է, որ դպրոցականները պետք է «լավ իմանան օտար լեզու, ցանկալի է` անգլերեն»: Երկրորդ օտար լեզուն, նախարարի խոսքով, պետք է ուսումնասիրել միայն երեխայի մոտ ժամանակի, ցանկության, մանկավարժական ռեսուրսի եւ հնարավորությունների առկայության դեպքում:

Վասիլեւան շեշտել է, որ անգլերենով է գրվում գիտական հոդվածների մեծամասնությունը: