29.09.2017 12:27

Ֆրանսիայում հայտնաբերել են մերկ Մոնա Լիզայի էսքիզը

Ֆրանսիայում հայտնաբերել են մերկ Մոնա Լիզայի էսքիզը

Մերկ կնոջ՝ ածուխով արված դիմանկարը, որ ավելի քան 150 տարի պահվում էր Ֆրանսիայի թանգարաններից մեկի հավաքածուում, կարող է լինել Մոնա Լիզայի էսքիզը, կարծում է ֆրանսիացի արվեստի փորձագետը:

Նախկինում համարվում էր, որ Մոննա Վաննա անունով հայտնի կնոջ դիմանկարն արվել է Լեոնարդո դա Վինչիի արվեստանոցում: Այժմ փորձագետներն ասում են, որ նա, հնարավոր է՝ անձամբ է աշխատել երկու կտավների վրա էլ: Լուվրում փորձաքննությունից հետո մասնագետները կարծում են, որ մերկ կնոջ էսքիզը, «համենայն դեպս՝ մասամբ», նկարել է հենց դա Վինչին:

1862 թվականից այս կտավը գտնվում էր Կոնդեի Վերածնունդի թանգարանում՝ Շանտիյի պալատում:

Փոխանցում է BBC-ն: