29.09.2017 13:39

Ալեքսեյ Նավալնիին նորից ձերբակալել են

Ալեքսեյ Նավալնիին նորից ձերբակալել են

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ձերբակալվել է Մոսկվայում։ Տեղի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը։ Նավալնին ձերբակալվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու կոչերի համար։Նրան բերման են ենթարկել Մոսկվայի իր բնակարանի շքամուտքում և տեղափոխվել ոստիկանության «Դանիլովսկի» բաժին։

Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր մասնակցել Նիժնի Նովգորոդում նախատեսված այսօրվա հանրահավաքին։ Թվիթերի իր էջում Նավալնին մեկնաբանել է իր ձերբակալման փաստը. «Սա, իհարկե, նոր էտապ է։ Հիմա ինձ ձերբակալում են արտոնված հանրահավաքին մասնակցելու համար»։ Ընդդիմադիր գործիչը հայտնում է նաև, որ ոստիկանները դեռ իրեն չեն ասել, թե ինչու են ձերբակալել և ինչի մեջ են մեղադրում։