02.10.2017 13:13

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ սեպտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: