03.10.2017 13:17

Թուրքիան չի ընդունում Իրանի դեմ պատժամիջոցները

Թուրքիան չի ընդունում Իրանի դեմ պատժամիջոցները

Անկարան դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Մենք քննադատում ենք Իրանին՝ որտեղ որ նա սխալ է, և պաշտպանում նրան՝ երբ նա ճիշտ է: Պատժամիջոցների քաղաքականությունը  սխալ է: Իրանին անկյուն քշելը, կամ եթե ինչ-որ երկրների նա դուր չի գալիս, և նրանք ուզում են վերացնել այն՝ սոսկալի սխալ է: Հո Իրանը մեր թշնամին չէ՞: Բացարձա՛կ»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնություն ձեռք բերեցին իրանական ատոմի երկարամյա խնդրի կարգավորման վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտածում է գործարքից դուրս գալու մասին: Գործարքի մյուս բոլոր մասնակիցներն ընդգծում են, որ մտադիր են պահպանել պայմանագիրը:

Փոխանցում է ria.ru-ն: