03.10.2017 14:02

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է տրվել գրավիտացիոն ալիքները հայտնաբերողներին

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է տրվել գրավիտացիոն ալիքները հայտնաբերողներին

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակն ստացել են Ռայներ Վայսը, Բարրի Բարիշը եւ Քիպ Տորնը՝ LIGO դետեկտորի միջոցով գրավիտացիոն ալիքների հայտնաբերման համար, հայտնաբերել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

Ավելի վաղ մրցանակներ են շնորհվել բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառներում: Դրանք ստացել են ամերիկացիներ Ջեֆրի Հոլը, Մայքլ Ռոսբաշը եւ Մայքլ Յանգը՝ «կենսաբանական ժամացույցը» կարգավորող մոլեկուլյար մեխանիզմների հայտնաբերման համար:

Նոբելյան մրցանակն այս տարի կկազմի 9 միլիոն շվեդական կրոն (1,1 ԱՄՆ դոլար):