03.10.2017 14:56

ԼՂՀ նախագահը քննարկել է 1937-38-ի բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց խնդիրները

ԼՂՀ նախագահը քննարկել է 1937-38-ի բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց խնդիրները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված 1937-1938 թվականների բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց իրավական եւ սոցիալական մի շարք խնդիրների:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, Բակո Սահակյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին լրացուցիչ ուսումնասիրել քննարկված հարցերը եւ զեկուցել իրեն հետագա անելիքների մասին: