03.10.2017 17:19

Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի անկախ պետություն ստեղծելու մտքից

Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի անկախ պետություն ստեղծելու մտքից

Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու մտքից, Anadolu Ajansi-ի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Ես հուսով եմ, որ Իրաքյան Քրդստանի վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին կհրաժարվի այդ սխալ քայլից, դեռ ուշ չէ դա անել: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:

Թուրքիայի արգործնախարարը նաև նշել է, որ «հանրաքվեն թափանցիկ և ժողովրդավարական չէր»:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, որին կտրականապես դեմ էր իրաքյան կառավարությունը, տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Քրդական Բարձրագույն անկախ  ընտրական հանձնաժողովը երկու օր անց հայտարարել է, որ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 %-ը արտահայտվել է Իրաքից անջատվելու օգտին:

Փոխանցում է tass.ru-ն: