05.10.2017 14:55

Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը

Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մի աշխատակցի՝  FETO կազմակերպության («Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») հետ կապերի կասկածանքով: FETO-ին կասկածում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդել է Sabah թերթը:

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալված Մեթին Թոփուզին «սահմանադրությունը խախտելու» և «Թուրքական Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեղադրանքներ են ներկայացվել:

 Հետաքննության տվյալներով՝ Թոփուզը կապվել է ֆեթհուլլահականների հետ  ընդհանուր շահերով հապված  հայտնի ոստիկանապետների, ինչպես նաև թուրք նախկին դատախազ Զեքիրիա Օզի հետ, որը նույնպես կապված է FETO-ի հետ և նախկինում քննել է մի շարք աղմկալի գործեր՝ կառավարական շրջանակներում խոշորածավալ կոռուպցիայի վերաբերյալ: Այժմ Օզը Գերմանիայում է:

Փոխանցում է tass.ru-ն: