06.10.2017 12:15

Սարալանջի փողոցում երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Սարալանջի փողոցում երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթեւեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչեւ Խորենացի փողոց ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է մեր ներողամտությունը: