06.10.2017 14:44

Համանախագահները Երեւանում են

Համանախագահները Երեւանում են

ԱԳՆ-ից փոխանցում են, որ այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպմանը, ըստ ԱԳՆ-ի, շարունակվել են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

«Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։