06.10.2017 15:27

Ռուսաստանում գնացքը երկու կես է արել ուղեւորատար ավտոբուսը. Կան զոհեր

Ռուսաստանում գնացքը երկու կես է արել ուղեւորատար ավտոբուսը. Կան զոհեր

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից Նիժնի Նովգորոդ մեկնող արագընթաց գնացքը հարվածել է միջքաղաքային երթուղի իրականացնող ավտոբուսին Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի երկաթուղային անցուղու վրա: Տարբեր տվյալներով՝ զոհվել է 16-ից 21 մարդ: Եվս հինգ հոգի գտնվում են հիվանդանոցում: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոբուսը երկու մասի է կիսվել:

Նախնական տվյալներով՝ անցած գիշեր, Երեւանի ժամանակով մոտ ժամը 4:40-ին, ավտոբուսը հատել է երկաթուղային անցուղին, եւ այդ պահին նրա շարժիչը խափանվել է:

«Ավտոբուսում մարդիկ՝ մոտ 50 հոգի, քնած են եղել, վարորդը օգնության է կանչել, 34 հոգի դուրս է եկել հրելու ավտոբուսը: Նրանց մեծ մասը ողջ է մնացել, զոհվել են ավտոբուսում մնացածները: Ավտոբուսը բառացիորեն երկու կես է եղել», - «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Վլադիմիրի մարզի նահանգապետի խոսնակը:

Ըստ  որոշ տեղեկությունների՝ Եգորեւսկ-Աստանա (Ղազախստան) երթուղի իրականացնող ավտոբուսը համապատասխան թույլտվություն չի ունեցել: Այն դուրս է եկել հիմնական մայրուղուց՝ ճանապարհային ոստիկանության հենակետը շրջանցելու նպատակով: