06.10.2017 16:04

Սեքսից հրաժարումը կարող է օգտակար լինել զույգի համար

Սեքսից հրաժարումը կարող է օգտակար լինել զույգի համար

Կանադացի գիտնականները պարզել են, որ հանուն զուգընկերոջ՝ սեքսից հրաժարվելը բարելավում է զույգի հարաբերությունները:  

Հետազոտությունը բաղկացած է եղել երկու փուլից: Առաջինին մասնակցել է 185 կամավոր, այդ թվում՝ 18-68 տարեկան 90 տղամարդ եւ 95 կին: Գիտնականները  ուսումնասիրել են, թե փորձարկվողը որքանով է պատրաստ սեքսով զբաղվել զուգընկերոջ ցանկությամբ, եւ որքան հաճախ է նա պատրրաստ հրաժարվել սեքսից՝ զուգընկերոջ «անտրամադիր» լինելու պատճառով:

Ուսումնասիրությունը պարզել է, որ երկրորդ դեպքում զույգը ավելի շատ է բավարարված փոխադարձ հարաբերություններով: Միեւնույն ժամանակ, ըստ արդյունքների, կանայք ավելի շատ են հակված զուգընկերոջ կողմից «ներողամիտ վերաբերմունք» ակնկալելուն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ կինը հաճախ, երեխայի ծնունդից հետո ստիպված է լինում իր էներգիան եւ ժամանակը ծախսել երեխայի վրա: