06.10.2017 16:33

Թուրք գիտնականները պնդում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանը

Թուրք գիտնականները պնդում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանը

Թուրք հնագետները հայտնել են, որ ենթադրաբար գտել են քրիստոնեական ընդհանրական եկեղեցու հռչակավոր սրբերից մեկի՝ Նիկողայոս Սքանչելագործի շիրիմը: Արեւմուտքում սրբին ճանաչում են Սուրբ Նիկոլայ կամ Սանտա Կլաուս անունով: Թուրք գիտնականների պնդմամբ, իտալական Բարիում պահպանվող՝ սրբի մասունքները այլ մարդու են պատկանում:

BBC-ի փոխանցմամբ, անվնաս դամբարանը գտնվում է Անթալյա գավառում գտնվող Դեմրե քաղաքի Սորբ Նիկողայոս եկեղեցու ստորգետնյա շինություններում:  Ներկայիս Թուրքիայի Դեմրե քաղաքը կառուցվել է հնագույն լիկիական Միրա քաղաքի  տեղում, որտեղ 4-րդ դարում ապրել է նշանավոր սուրբը: Քաղաքում արդեն ավելի քան 20 տարի հնագիտական պեղումներ են ընթանում:

Դամբարանի ուսումնասիրության ընթացքում գիտնականները կօգտագործեն համակարգչային տոմոգրաֆիա եւ գեո-ռադար: Աշխատանքները մոտենում են ավարտին: