06.10.2017 20:01

Անկախության հռչակումից մինչև անկախություն. Սեմինարը վարում էր Բ. Արարքցյանը

Անկախության հռչակումից մինչև անկախություն. Սեմինարը վարում էր Բ. Արարքցյանը

Կանանց hամահայկական միությունը, որը ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը,  շարունակում է սեմինարների շարքը: Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ թվով 5-րդ սեմինարը:

Այսօրվա  բանախոսը ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ,Անկախության հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն էր: Սեմինարի թեման`  «Անկախության հռչակումից մինչև անկախություն»: