09.10.2017 11:45

Թուրքիան և ԱՄՆ-ը փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը

Թուրքիան և ԱՄՆ-ը փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, ինչը հանգեցրել է փոխադարձաբար վիզաներ տրամադրելու լիակատար դադարեցմանը:

Վաշինգտոնում թուրքական դեսպանատունը հայտարարել է, որ ստիպված է նորովի գնահատել Թուրքիայի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հավաստիացումները:

Շատ նման հայտարարություն է նախորդ օրն արել Անկարայում ԱՄՆ դեսպանատունը:

Հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսության մի աշխատակից: Հյուպատոսության ձերբակալված աշխատակիչը Թուքրիայի քաղաքացի է, հաղորդել է պետական Anadolu գործակալությունը: Թուրքական իշխանությունները  նրան կասկածում են  ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, որն ապրում է ԱՄՆ-ում և մեղադրվում անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Փոխանցում է BBC-ն: