09.10.2017 12:16

Վթարային ջրանջատում Գյումրի քաղաքում

Վթարային ջրանջատում Գյումրի քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում օրվա երկրորդ կեսին կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: