09.10.2017 12:59

Հայ մարմնամարզիկների արդյունքները աշխարհի առաջնությունում

Հայ մարմնամարզիկների արդյունքները աշխարհի առաջնությունում

Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է հոկտեմբերի 2-ից 8-ն ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը:

Հայաստանի Հանրապետության մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (14.700 միավոր), Արթուր Դավթյանի արդյունքը բազմամարտում 13-րդն է (83.332 միավոր), իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակներով վարժության որակավորման փուլը: