09.10.2017 14:37

Զարիֆը ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխան տալ

Զարիֆը ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխան տալ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կարող է չափազանց կոշտ պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչի ահաբեկչական կազմակերպություն:

«Անկասկած՝ չափազանց կոշտ արձագանք կլինի»,- ասել է Զարիֆը:

Ավելի վաղ ԻՀՊԿ ղեկավար Ալի Ջաֆարին, մեկնաբանելով  ԱՄՆ-ում Պահապանների կորպուսն ահաբեկչական ճանաչելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը, ասել է, որ այդ դեպքում իրենք էլ ամերիկյան բանակին կվերաբերվեն այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Washington Post-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ մտադիր է չեղյալ հայտարարել Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսի խոսքով՝ Թրամփը շուտով կներկայացնի Իրանի հանդեպ համապարփակ ռազմավարությունը:

Փոխանցում է ria.ru-ն: