09.10.2017 15:20

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը տրվել է Ռիչարդ Թալերին

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը տրվել է Ռիչարդ Թալերին

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի Ռիչարդ Թալերին՝ վարքագծային տնտեսագիտության ոլորտում ուսումնասիրությունների համար: Այդ մասին Նոբելյան կոմիտեն հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին:

«Ռիչարդ Թալերը կամուրջ է կառուցել որոշումների ընդունման գործընթացի տնտեսագիտական եւ հոգեբանական վերլուծության միջեւ», - ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ: Թալերն ուսումնասիրում է, թե ինչպես են կլիենտի ռացիոնալությունը, նրա սոցիալական նախընտրություններն ու ինքնահսկողության բացակայությունն ազդում անհատական որոշումների վրա եւ, որպես հետեւանք, շուկայի ցուցանիշների վրա, ասվում է հաղորդագրությունում: